հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«ԵՄ-ն մեծ հետաքրքրություն է դրսևորում մեր տրանսպորտային ներուժի հանդեպ». Ալիև

«ԵՄ-ն մեծ հետաքրքրություն է դրսևորում մեր տրանսպորտային ներուժի հանդեպ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ներուժի զարգացման հարցում Եվրամիության դրսևորած հետաքրքրությանը: 

Ալիևի խոսքով՝ այսօր Եվրոպական միությունը մեծ հետաքրքրություն է դրսևորում իրենց տրանսպորտային ներուժի հանդեպ և ակտիվորեն մասնակցում է այդ գործին, քանի որ իրենք ՛՛Ադրբեջանը վերածում են Եվրասիայում կարևոր տրանսպորտային կենտրոնի, որը համալրված է ժամանակակից ենթակառուցվածքներով և հարևանների հետ դիվերսիֆիկացված հաղորդակցական երթուղիներով՛՛:

Ադրբեջանի նախագահը նշել է. ՛՛Եվրոպական միությունը ծրագրում է դառնալ այդ գործընթացի մի մասը: Մենք նաև քննարկում ենք Եվրամիության դերը հետպատերազմական ժամանակաշրջանում Հարավային Կովկասի զարգացման գործում՛՛:

 

 

  • Կիսվել: