ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. աղբյուր

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. աղբյուր

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը մայիսի 9-ին Լվովում կհայտարարի Կիևին պաշտպանության համար ևս 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, ինչպես նաև Ուկրաինայի դեմ իրագործված ագրեսիայի և հանցագործությունների համար Հատուկ տրիբունալի ստեղծման գործընթացի վերջնական քայլի մասին, տեղեկացնում է Deutshe Welle պարբերականը:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ Կալլասը հանդես է եկել այսօր Վարշավայում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Վաղը վերջնական քաղաքական հաստատում կտան ռազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործությունների համար տրիբունալի ստեղծման համար»,-ասել է նա:

Պարբերականը հայտնում է, որ հատուկ տրիբունալի նախագիծը, որը ոչ պաշտոնապես կոչվում է «Պուտինի տրիբունալ», արդեն պատրաստ է և սպասում է քաղաքական հաստատմանը։ Միջազգային իրավագիտության մեջ ագրեսիայի հանցագործության պատասխանատվությունը կրում է պետության բարձրագույն ղեկավարությունը, ինչն այս քայլը դարձնում է միջազգային քաղաքականության կարևոր քայլ:

Իր հերթին Reuters-ը հայտնում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը մինչև մայիսի 20-ը։ Կալլասը պարզաբանել է, որ նոր պատժամիջոցների մանրամասները դեռ համաձայնեցված չեն։

  • Կիսվել: