հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպական Միության դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրությունը, Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածուն Մարագոս Վասիլիսն է։

Վասիլիսը ներկայում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է:

Մարագոս Վասիլիսը նույն Գլխավոր տնօրինությունում նախկինում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:

Բացի այս նշանակումից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին:

Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։

  • Կիսվել: