ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի հինգերորդ վճարումը՝ Ukraine Facility-ի շրջանակում

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի հինգերորդ վճարումը՝ Ukraine Facility-ի շրջանակում

Ուկրաինան կատարել է Ukraine Facility-ի շրջանակում 1,8 միլիարդ եվրոյի հինգերորդ տրանշը ստանալու համար անհրաժեշտ պահանջները, հայտնել է Եվրամիության Խորհուրդը, տեղեկացնում է Current time-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինան ավարտել է տասը փուլերից ինը։ «Ֆինանսավորումը հիմնականում ուղղված է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունության ամրապնդմանը և պետական ​​կառավարման շարունակական գործունեությանը աջակցելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ukraine Facility-ն Եվրամիության ֆինանսական ծրագիր է, որի նպատակն է աջակցել Ուկրաինային պատերազմի ընթացքում և պատերազմից հետո վերականգնմանը։

Ծրագիրը տրամադրում է մինչև 50 միլիարդ եվրո դրամաշնորհներ և վարկեր՝ մինչև 2027 թվականը վերականգնմանը և բարեփոխումներին աջակցելու համար։ 

  • Կիսվել: