ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ն և Ադրբեջանը կառուցում են ամուր համագործակցություն և գործընկերություն. Միխալկո

ԵՄ-ն և Ադրբեջանը կառուցում են ամուր համագործակցություն և գործընկերություն. Միխալկո

Եվրամիությունը և Ադրբեջանը կառուցում են ամուր գործընկերություն, և «Ադրբեջանի արագ տեխնիկական աջակցության նախագիծ» (AZTAF) ծրագիրը դրա ապացույցն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն ծրագրի իրականացման առաջընթացի տարեկան ամփոփիչ զեկույցում։

«AZTAF-ը այն ճանապարհներից մեկն է, որով մենք կարող ենք համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ միջազգային բարձր չափանիշներով»,- ասել է պաշտոնյան և ընդգծել, որ AZTAF ծրագիրն ուղղված է աջակցելու տնտեսական զարգացմանը, էներգաարդյունավետությանը:

«Այս ծրագիրը կառավարության նպատակներին հասնելու համար ունի բազմաթիվ շահառուներ, ինչպիսիք են տարբեր նախարարություններն ու նրանց կից գործակալությունները։ Սակայն AZTAF-ի գլխավոր շահառուն երկրի քաղաքացիներն են»,- հավելել է Միխալկոն և կոչ է արել շարունակել համատեղ աշխատանքը:

  • Կիսվել: