երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ-ն դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. Բորել

ԵՄ-ն դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. Բորել

Եվրամիությունը դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, դա այսօր տեղի չի ունենա, այս մասին  հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այսօր դա տեղի չի ունենա: Մենք պետք է վստահ լինենք, որ ցանկացած նոր պատժամիջոցներ պետք է ունենան հստակ իրավական հիմք ԵՄ-ի տեսանկյունից», - ասել է նա։

Հարցին, թե ինչու «եվրոպական կառույցները» չեն արձագանքում ԵՄ բալթյան երկրների առաջարկներին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Բորելը պատասխանել է. «Եվրոպական կառույցները ես եմ։ Մենք արձագանքում ենք, հետևում ենք ընթացակարգին, երկրներն առաջարկում են [պատժամիջոցներ], դրանք ուսումնասիրվում են, քննարկումներ են ընթանում իրավաբանական ծառայությունների հետ, և միայն դրանից հետո ենք առաջ գնում, աշխատանքը շարունակվում է»։

Բորելի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմական գոտում տեղի ունեցող իրադարձությունները հաստատում են, որ Ուկրաինային լայնածավալ ռազմական օգնություն տրամադրելու ռազմավարությունը ճիշտ է և, որը պետք է շարունակվի։

  • Կիսվել: