շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ն դեռ այնքան չի փոխվել, որ հիմա Ուկրաինային անդամակցելու հնարավորություն տա. Սլովենիայի վարչապետ

ԵՄ-ն դեռ այնքան չի փոխվել, որ հիմա Ուկրաինային անդամակցելու հնարավորություն տա. Սլովենիայի վարչապետ

«Եվրամիության անդամների ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ անդամակցի կազմակերպությանը: Սակայն դա չի կարող հենց վաղը լինել: Եվրամիությունը դեռ այնքան չի փոխվել, որ կարողանա Ուկրաինային արագ ընդունել ԵՄ կազմում»,- ասել է Սլովենիայի վարչապետ Յանես Յանշան՝ հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Արևմուտքը մի քանի սխալ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դրանցից մեկը Ուկրաինային տված՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումն է։

«Ես պատրաստ եմ խոստովանել, որ մենք սխալներ են թույլ տվել և կորցրել ենք Արևմուտքի հետ Ռուսաստանի մերձեցման հնարավորությունը»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

  • Կիսվել: