երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵՄ-ն չի վախենում Չինաստանի վերելքից. Բորել

ԵՄ-ն չի վախենում Չինաստանի վերելքից. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն «չի վախենում Չինաստանի վերելքից»։ Նա կոչ է արել Պեկինին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության հարցերում։ Այս մասին Բորելը գրել է իր բլոգում՝ հրապարակելով ելույթը, որով նա պետք է հանդես գար Պեկինում։

«Մենք չենք վախենում Չինաստանի վերելքից։ Սակայն մենք գիտենք, որ վաղվա աշխարհի պատմությունը նույնպես կախված կլինի նրանից, թե ինչպես է Չինաստանը օգտագործում իր ուժը»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: