շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԵՄ-ն չի քննարկում սառեցված ակտիվները ՌԴ-ին վերադարձնելու հարցը, քանի դեռ ՌԴ-ն փոխհատուցում չի վճարել Ուկրաինային․ Կալաս

ԵՄ-ն չի քննարկում սառեցված ակտիվները ՌԴ-ին վերադարձնելու հարցը, քանի դեռ ՌԴ-ն փոխհատուցում չի վճարել Ուկրաինային․ Կալաս

Եվրամիությունը չի քննարկում սառեցված ակտիվները Ռուսաստանին վերադարձնելու հնարավորությունը, քանի դեռ Մոսկվան չի վճարել Ուկրաինայի դեմ պատերազմի համար փոխհատուցումը: Այս մասին Կոպենհագենում ընթացող՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալասը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք չենք կարող պատկերացնել, որ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի դեպքում այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե նա չվճարի փոխհատուցում»:

Ըստ ԵՄ տվյալների՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակներում դաշինքի երկրներում սառեցվել է մոտ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ։

  • Կիսվել: