չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՄ-ն ամբողջությամբ դադարեցնում է Ռուսաստանի հետ վիզային համաձայնագրի գործողությունը. Բորել

ԵՄ-ն ամբողջությամբ դադարեցնում է Ռուսաստանի հետ վիզային համաձայնագրի գործողությունը. Բորել

Եվրամիությունը կդադարեցնի Ռուսաստանի հետ 2007 թվականին կնքված վիազային համաձայնագրի գործողությունը։ Այս մասին այսօր հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ դաշինքի արտգործնախարարների՝ Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Բորելը, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսաստան-ԵՄ վիզային համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ դադարեցվում է։ Եթե նախկինում այն սառեցվել էր Ռուսաստանի քաղաքացիների որոշ խմբերի, մասնավորաբար պաշտոնյաների և գործարարների համար, ապա այժմ այն ամբողջական բնույթ է կրելու՛՛:

 

 

 

  • Կիսվել: