հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ-ն 4 մլրդ եվրո Է տրամադրել վերջին 10 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի աջակցության համար. ԵՀ-ի ղեկավար

ԵՄ-ն 4 մլրդ եվրո Է տրամադրել վերջին 10 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի աջակցության համար. ԵՀ-ի ղեկավար

Եվրամիությունը (ԵՄ) միային վերջին 10 շաբաթվա ընթացքում 4 միլիարդ եվրո Է տրամադրել Ուկրաինայի աջակցությանը:

 Մայիսի 6-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով միասնական Եվրոպայի ապագային նվիրված կոնգրեսում, որը կազմակերպել Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
 
«Միայն վերջին 10 շաբաթվա ընթացքում ԵՄ-ն Ուկրաինայի աջակցությանն Է մուծել 4 միլիարդ եվրո»,- ասել Է նա: Ֆոն դեր Լյայենը հավաստել Է, որ «Եվրոպայի համար» Ուկրաինայում «շատ բան Է դրված խաղասեղանին»: Նրա խոսքով՝ հակամարտությունն այդ երկրում «ավելի քան սթրես-թեստ Է» ԵՄ-ի «տնտեսության համար»: Խոսելով Ուկրաինայի իրադրության մասին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը կարծիք Է հայտնել, որ ուկրաինացիները «պաշտպանում են (…) եվրոպական արժեքները»: Ֆոն դեր Լյայենը հավաստել Է, որ Եվրամիությունը հատժամիջոցների օգնությամբ կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին զրկի եկամուտների աղբյուրներից եւ նրա համար «բարձարացնի» Ուկրաինայի իրադարձությունների գինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: