երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին ուրբաթ օրը գրել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ում։

«ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 անդամից բաղկացած առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ձեռք բերված առաջընթացը և կհիմնվենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժի վրա», – ասվում է հայտարարության մեջ:

ԵՀ ղեկավարը նշել է նաեւ, որ ուրախ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի նվիրյալ գործընկերն է։

Փետրվարի 17-ին Փաշինյանը հանդիպել է ֆոն դեր Լայեննի հետ և քննարկել Հայաստանի և ԵՄ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։

  • Կիսվել: