հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

Եվրամիության մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մտահոգություն հայտնել Վրաստանում իրավիճակի և խորհրդարանի ընտրության ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ:

Նրանք կոչ են արել անաչառ քննություն անցկացնել և հավաստիացրել, որ միշտ կանգնած են լինելու վրաց ժողովրդի կողքին:

«Կարևոր է, որ բողոքի ակցիաները և կառավարության արձագանքը դրանց լինի խաղաղ։ Ընտրական խախտումներն անհամատեղելի են Եվրամիության թեկնածուից ակնկալվող չափանիշներին։ Սա դավաճանություն է վրաց ժողովրդի՝ եվրոպական օրինական նկրտումների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարները նաև քննադատել են Հունգարիայի վարչապետի այցը Վրաստան՝ այն անվանելով վաղաժամ և նշելով, որ Վիկտոր Օրբանը հանդես չի գալիս Եվրամիության անունից։

  • Կիսվել: