հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՄ-ին դուր չի եկել ՌԴ-ի հետ արտաքին քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու Սերբիայի որոշումը

ԵՄ-ին դուր չի եկել ՌԴ-ի հետ արտաքին քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու Սերբիայի որոշումը

ԵՄ-ին դուր չի եկել ՌԴ-ի հետ արտաքին քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու Սերբիայի որոշումը՝ հայտարարելով, որ դա հարցեր է առաջացրել այն ժամանակ, երբ Բրյուսելը կոչ է արել դաշինքին միանալ ձգտող երկրներին Մոսկվայի հետ սովորական գործեր չվարել, փոխանցում է Reuters-ը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչն ուրբաթ փաստաթուղթ են ստորագրել, որը «խորհրդակցությունների պլան» է կոչվում: Սելակովիչն ասել է, որ ծրագիրը խորհրդատվություններ է  ներառում երկկողմ եւ բազմակողմ գործունեության վերաբերյալ:

ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն նշել է, որ ռուս-սերբական նոր խորհրդատվական փաստաթուղթը ստորագրվել է մոբիլիզացիայի մասին Մոսկվայի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց։ Նրա խոսքով՝ Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը «շատ հստակ նշան էր իրենց կապերն ամրապնդելու մտադրության մասին»։ «Եվ դա լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է նա։

Նա նշել է, որ ԵՄ-ն շատ հստակ հասկացրել է անդամակցության հավակնորդներին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այս պայմաններում «սովորական չեն կարող լինել»։ Սերբիան ԵՄ-ին անդամակցելը հայտարարել է ռազմավարական առաջնահերթություն, ինչը «համապատասխանություն է ենթադրում եվրոպական քաղաքականությանը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերում, - հավելել է նա։- Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում եւ հետեւում ենք դրան»,- ասել է նա:

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարության մեջ Ռուսաստանի հետ ստորագրված հուշագիրը «տեխնիկական փաստաթուղթ» է անվանել եւ ասել է, որ ԵՄ պաշտոնյաները «չեն ցանկանում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին թույլ տալ անկախ քաղաքականություն վարել»։

  • Կիսվել: