ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ի պաշտպանության նախարարները Պրահայում կքննարկեն Ուկրաինայի օգնության ավելացման հարցը

ԵՄ-ի պաշտպանության նախարարները Պրահայում կքննարկեն Ուկրաինայի օգնության ավելացման հարցը

Ուկրաինային Եվրամիության օգնության ավելացումը կքննարկվի օգոստոսի 30-ին Պրահայում Միության երկրների պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

 Այդ մասին հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել Է Չեխիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յանա Չեռնոխովան:
 
«Մեր հանդիպման հիմական թեման կլինի (հակազդեցությունը ՌԴ-ի գործողություններին),- նշել Է նա:- Մենք կքննարենք, թե ինչպես աջակցենք Ուկրաինային Էլ ավելի մեծ ռազմական օգնության եւ նրա զինվորների վարժեցման միջոցով»: Պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը կմասնակցեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդես կգա տեսակապով, ասել Է Չեռնոխովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: