հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ երկրները սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու հարցը. WP

ԵՄ երկրները սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու հարցը. WP

Եվրամիության պետությունները պատրաստվում են նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ընտրությունում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակին։ Այդ մասին գրում է The Washington Post (WP) թերթը։

Ինչպես նշել են պարբերականի աղբյուրները, նրանք սկսել են քննարկել այն կառույցների ստեղծման հարցը, որոնք կարող են լրացնել կամ որպես այլընտրանք ծառայել ՆԱՏՕ-ին։ Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը նախկինում ասել էր, որ կարող է «հանգիստ հետևել, թե ինչպես է Ռուսաստանը հարձակվում ՆԱՏՕ-ի այն դաշնակիցների վրա, որոնք պարտք ունեն դաշինքին»:

  • Կիսվել: