կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՄ երկրները կխստացնել հանցավոր ակտիվների բռնագրավման կանոնները

ԵՄ երկրները կխստացնել հանցավոր ակտիվների բռնագրավման կանոնները

Եվրամիությունը համաձայնություն է ձեռք բերել հանցավոր ակտիվների սառեցման և բռնագրավման արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիների ակտիվները բացահայտելու` ԵՄ երկրների կարողությունների ընդլայնման կանոնների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Եվրախորհրդարանի և ԵՄ մի խումբ կառավարությունների բանակցողները համաձայնություն են ձեռք բերել հանցագործների ունեցվածքը հետևելու, հայտնաբերելու, սառեցնելու, առգրավելու և կառավարելու նվազագույն կանոնների շուրջ:

Կանոնները կապահովեն ակտիվների արագ սառեցում և կընդլայնեն ԵՄ գործող օրենսդրությամբ ընդգրկված հանցագործությունների շրջանակը՝ ներառելով մարդկանց, թմրանյութերի և հրազենի առևտուրը: Այն դեպքերը, երբ երրորդ կողմն օգնում է խուսափել բռնագրավումից, նույնպես կճնշվեն:

Հաղորդվում է նաև, որ պատժամիջոցներից խուսափելուց շահող մարդիկ և ընկերությունները կձերբակալվեն և կբռնագրավվեն այնպես, ինչպես նարկոկարտելների շահույթը:

Օրենքն առաջարկելով 2022 թվականի մայիսին՝ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ կազմակերպված հանցավորությունը եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է: Եվրոպոլի տվյալներով՝ հանցավոր խմբավորումների եկամուտը կազմում է տարեկան առնվազն 139 միլիարդ եվրո։

  • Կիսվել: