կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ

ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ

Եվրամիության (ԵՄ) երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ:

Վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է CTK լրատվական գործակալությունը:

«ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ: Այն ներառում է ռուսական նավթի գների համար նշաձողի սահմանումը: Տասնյակ ռուսներ ընդգրկված են պատժամիջոցների ցանկում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթը քննարկման կներկայացվի ԵՄ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այն տեղի կունենա հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ Պրահայում:

  • Կիսվել: