ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ երկրները դժգոհ են գազի գնի առաջարկվող շեմից. FT

ԵՄ երկրները դժգոհ են գազի գնի առաջարկվող շեմից. FT

Financial Times-ն անդրադարձել է Եվրահանձնաժողովի առաջարկած գազի գնի շեմին և կասկած է հայտնել, որ ԵՄ երկրները կընդունեն 275 եվրո մեկ մեգավատտ/ժամի համար, որը ներկա փոխարժեքով մոտ 3 հազար դոլար է հազար խմ-ի դիմաց առաջարկը: Պարբերականը նշում է, որ դժգոհ են նույնիսկ ԵՄ այն երկրները, որոնք աջակցում են վառելիքի արժեքի սահմանափակմանը։

Բրյուսելում գործող Bruegel վերլուծական կենտրոնի փորձագետը կարծում է, որ նախաձեռնությունը սպառնում է խաթարել վստահությունը ԵՀ-ի հանդեպ էներգետիկ ճգնաժամի լուծման հարցում։ Նա համոզված է, որ առաջարկը ոչ ոքի օգուտ չի տա:

Եվրոպական էներգետիկ բորսայում ICE-ն էլ դեմ է արտահայտվել ցանկացած գնային սահմանին՝ ասելով, որ դա կարող է «հանգեցնել մարժայի զգալի աճի, ինչը կարող է ապակայունացնել շուկան»:

  • Կիսվել: