շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ երեք երկիր կարող է ազատվել ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյից մինչև 2024 թվականը

ԵՄ երեք երկիր կարող է ազատվել ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյից մինչև 2024 թվականը

Եվրամիությունն առաջարկել է Հունգարիային, Սլովակիային և Չեխիային հնարավորություն տալ մինչև 2024 թվականի վերջը պահպանել ռուսական նավթի ներկրումը, հայտնում է Bloomberg-ը։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ Միության մյուս բոլոր երկրները պետք է հրաժարվեն Ռուսաստանից նավթի ներկրումից մինչև այս տարվա վերջ։

Բացի այդ, ԵՄ-ն առաջարկել է երեք ամսից արգելք դնել ռուսական նավթը փոխադրող ծառայությունների վրա։ Սպասվում է, որ ուրբաթ ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները կքննարկեն համապատասխան առաջարկը։

Ռուսաստանից գազի մատակարարումների էմբարգոյին դեմ է արտահայտվել նաև Ավստրիայի էկոնոմիկայի նախարարը։ Նրա համոզմամբ՝ արգելանքն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ, և կարևորել է գազի արդյունահանման նոր մեխանիզմներ զարգացնելն ու գործակցության այլընտրանքային տարբերակներ փնտրելը։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարն էլ զգուշացրել է, որ երկիրը չի պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։

  • Կիսվել: