ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԵՄ դեսպանները կխստացնեն պատժամիջոցները Բելառուսի դեմ

ԵՄ դեսպանները կխստացնեն պատժամիջոցները Բելառուսի դեմ

ԵՄ-ին կից մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) կարողացել է համաձայնեցնել հակաբելառուսական պատժամիջոցների խստացումը։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է իսպանական նախագահությունը Եվրամիության Խորհրդում։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Այսօր ԵՄ դեսպանները պայմանավորվել են սահմանափակիչ միջոցներ ընդունել՝ նկատի ունենալով իրավիճակը Բելառուսում եւ Բելառուսի մասնակցությունն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային՛՛:

Ընդգծվել է նաեւ, որ ՛՛միջոցները նախատեսում են պատժամիջոցների ցուցակում ներառել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՛՛:

  • Կիսվել: