հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԵՄ առաջնորդներն Ուկրաինայի հարցով հատուկ հանդիպում կունենան. Կոշտա

ԵՄ առաջնորդներն Ուկրաինայի հարցով հատուկ հանդիպում կունենան. Կոշտա

Մենք ողջունում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ շարունակվող ջանքերը։ Այս մասին սոցցի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պլանի նախնական նախագիծը՝ 28 կետից, ներառում է կարեւոր տարրեր, որոնք վճռական նշանակություն կունենան արդար եւ ամուր խաղաղության համար։ Ուստի մենք կարծում ենք, որ այդ նախագիծը հիմքն է, որը լրացուցիչ աշխատանք է պահանջում։ Մենք պատրաստ ենք փոխգործակցել ապագա խաղաղության կայունության ապահովման համար։ Մենք հստակ պաշտպանում ենք սահմաններն ուժով փոխելու անթույլատրելիության սկզբունքը։

Մենք նաեւ անհանգստացած ենք Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակումների առաջարկից, որոնք Ուկրաինան խոցելի կդարձնեն ապագա հարձակումների առջեւ։ Մենք նորից հայտարարում ենք, որ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին վերաբերող դրույթների իրականացումը կպահանջի ԵՄ եւ ՆԱՏՕ անդամների համաձայնությունը համապատասխանաբար։ Մենք օգտվում ենք այս հնարավորությունից, որպեսզի ընդգծենք մեր անփոփոխ աջակցությունն Ուկրաինային՛՛։

Կոշտան հավելել է, որ իրենք կշարունակեն սերտորեն համակարգել մեր գործողություններն Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին։ 

՛՛Ես հրավիրել եմ ԵՄ բոլոր 27 առաջնորդներին հատուկ հանդիպման Ուկրաինայի հարցով, ԵՄ-Աֆրիկյան միություն գագաթաժողովի շրջանակում, Լուանդայում, երկուշաբթի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: