շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ անդամակցությունն ազատություն կբերի մեր երկրին. Վրաստանի նախագահ

ԵՄ անդամակցությունն ազատություն կբերի մեր երկրին. Վրաստանի նախագահ

Մենք բոլորս ցանկանում ենք, որ Վրաստանը հնարավորինս շուտ դառնա Եվրամիության անդամ, ինչը կբերի բարգավաճում, զարգացում և ազատություն այս երկրին և նրա բոլոր տարածաշրջաններին, interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի մունիցիպալիտետի Մելաանի գյուղում՝ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը Մելաանի գյուղ է այցելել «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաքի շրջանակում և հանդիպել ոչ ֆորմալ կրթության «Մելո» կենտրոնի երիտասարդների հետ։ Երիտասարդները միացել են ստորագրահավաքին և իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական ապագային։

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ Վրաստանը Եվրահանձնաժողովից ստացել է 9 հանձնարարական:

«Փաստորեն, դեկտեմբերի 15-ից հետո կսկսվի մի նոր փուլ, երբ 27 երկրների ղեկավարները որոշում կկայացնեն, ուստի նախապես ասել, որ նրանք անպայման այդ որոշումը կկայացնեն, սխալ է։ Կարելի է հուսալ. վստահ եմ, որ այդ հույսը կիրականանա»,- ասել է նախագահը:

  • Կիսվել: