երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էկվադորի նախագահի թեկնածուի սպանողները ձերբակալվել են․ ևս մեկը սպանվել է

Էկվադորի նախագահի թեկնածուի սպանողները ձերբակալվել են․ ևս մեկը սպանվել է

Էկվադորի ոստիկանությունը հայտարարել է, որ Կոլումբիայի վեց քաղաքացի է ձերբակալվել Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության գործով։ Մեկ այլ կոլումբիացի, ով կրակել էր նախագահի թեկնածուի վրա, սպանվել է Վիլյավիսենսիոյի պահակախմբի կողմից։

Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ Կոնգրեսի թեկնածուն և երկու ոստիկան, հայտնում է BBC-ն։

Էկվադորի ներքին գործերի նախարար Խուան Զապատան հայտարարել է, որ սպանության մեղսակիցները կազմակերպված հանցավոր խմբեր են, սակայն չի նշել, թե կոնկրետ որոնք։

Նախագահ Լասսոն քաղաքական գործչի սպանության մեջ մեղադրել է նաև մաֆիային։

«Սա քաղաքական սպանություն է, և մենք կասկած չունենք, որ այս սպանությունն ընտրական գործընթացը խաթարելու փորձ է»,- ասել է նախագահը։

Չնայած արտակարգ դրությանը՝ Լասոն չի չեղարկել  օգոստոսի 20-ի ընտրությունները։

  • Կիսվել: