հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ թրաֆիքինգի զոհերին բացահայտելու ուղղությամբ

ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ թրաֆիքինգի զոհերին բացահայտելու ուղղությամբ

Եվրոպայի խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ թրաֆիքինգի զոհերին բացահայտելու ուղղությամբ, հայտնում է ՛՛Թուրան՛՛-ը:

Նշվում է, որ կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում տուժածների իրավական օգնության, փոխհատուցման համար, նրանց մուտքը աշխատաշուկա ապահովելու, սոցիալական և տնտեսական ինտեգրման համար։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում 2018-2022 թվականներին թրաֆիքինգի զոհ է դարձել 472 մարդ, զոհերի մեծամասնությունը կանայք են, որոնք սեռական շահագործման են ենթարկվել:

  • Կիսվել: