երեքշաբթի, մայիս 17
17 / 5 / 2022
ԵԽ հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի ԶԼՄ-ների մասին օրենքը

ԵԽ հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի ԶԼՄ-ների մասին օրենքը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է օգտագործել իր լիազորությունները՝ ԶԼՄ-ների մասին վերջերս ընդունված օրենքը խորհրդարան վերադարձնելու եւ վերանայելու համար․ գրել է Մեդիամաքս գործակալությունը։ 

Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում հանձնակատարը լուրջ մտահոգություն է հայտնել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին «առանց լայն եւ բովանդակալից խորհրդակցությունների» ընդունված ԶԼՄ-ների մասին նոր օրենքի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ։

«Օրենքն ավելի է վատացնում Ադրբեջանում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը եւ չափից դուրս սահմանափակում լրագրողների աշխատանքը»,- ասել է Միյատովիչը՝ մատնանշելով օրենսդրությունը խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների ազատության միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: