հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դրական քայլ՝ ճիշտ ուղղությամբ․ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Դրական քայլ՝ ճիշտ ուղղությամբ․ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կայցելի Ադրբեջան։ Այս մասին գլխավոր քարտուղարը գրել է իր թվիթերի իր էջում։

«Սկսելով իմ պաշտոնական այցն Ադրբեջան՝ ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա համատեղ հայտարարությունը։ Դրական քայլ՝ ճիշտ ուղղությամբ: ԵԽ-ն դեռեւս պատրաստ է օգնել երկու կողմերին՝ հասնել տեւական խաղաղության»,-գրել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

  • Կիսվել: