հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԵԽ արտգործնախարարների նիստը կանցկացվի Ստրասբուրգում

ԵԽ արտգործնախարարների նիստը կանցկացվի Ստրասբուրգում

Եվրոպայի խորհրդի երկրների արտգործնախարարների կոմիտեի նիստը, որը նախատեսվում էր անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, տեղի կունենա Ստրասբուրգում:

Որոշումն ընդունվել է ԵԽ ղեկավարության հետ վրացի դիվանագետների խորհրդակցությունից հետո: Վրաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր, պետք է մայիսի 14-15-ը Թբիլիսիում անցկացներ նախարարների հանդիպումը: Միջոցառմանը մասնակցելու էին կազմակերպության անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակությունները: Այս փաստը, սակայն, բազմաթիվ հարցեր առաջացրեց, քանի որ Վրաստանն ունի օկուպացիայի մասին օրենք, և դա վերաբերում է Ռուսաստանին: Մինչդեռ Թբիլիսիին հանձնարարվել էր ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունն այդ միջոցառմանը:

  • Կիսվել: