հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Եկել է խաղաղության, կայունության և կանխատեսելիության ժամանակը. Մակրոն

Եկել է խաղաղության, կայունության և կանխատեսելիության ժամանակը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրենք չենք կարող ընդունել ուժեղագույնի օրենքը: Այս մասին Մակրոնն ասել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում, տեղեկացնում է Euronews-ը:

Նա դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից աճող կատաղի մրցակցությունը։ 

«Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում և կարող է կիրառել իր տրամադրության տակ եղած գործիքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աճող կոշտ մրցակցությունը՝ ասելով, որ դրա նպատակն է թուլացնել և Միացյալ Նահանգներին ենթարկել Եվրոպան։

«Եվրոպան պետք է լուծի իր հիմնական մարտահրավերները»,-շեշտել է Ֆրանսիայի նախագահը և կոչ արել ավելացնել նորարարություններն ու մասնավոր ներդրումները տնտեսության հիմնական ոլորտներում։

«Եկել է խաղաղության, կայունության և կանխատեսելիության ժամանակը»,-ասել է նա և ընդգծել, որ որոշ դեպքերում հակամարտությունները դարձել են նորմա։

  • Կիսվել: