հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԵՀ-ը չի կարողացել ստանալ Բրյուսելի համաձայնությունը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ

ԵՀ-ը չի կարողացել ստանալ Բրյուսելի համաձայնությունը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ

Եվրահանձնաժողովը ձգտում է Բրյուսելի համաձայնությունը ստանալ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Belga-ին։

Ինչպես հաղորդվում է՝ նոյեմբերի 7–ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բելգիական պատվիրակության հետ, սակայն բանակցությունները թույլ չեն տվել վերացնել իրավական և ֆինանսական մտահոգությունները, որոնք ավելի վաղ հայտնել էր Բելգիան:

Եվրահանձնաժողովը պնդում է, որ մոտ 140 մլրդ եվրոյի սառեցված ակտիվները որպես «վերականգնողական վարկ» օգտագործվեն Կիևի համար։ 

Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։

Հիշեցնենք, որ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը ԵՄ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն այդպես էլ չի ներկայացրել իրավաբանորեն հիմնավորված առաջարկ, որը կերաշխավորի երկրի շահերի և նրա հեղինակության պաշտպանությունը: Վեվերը վստահ է, որ ակտիվների հնարավոր բռնագրավումը ռիսկեր կստեղծի ամբողջ աշխարհում ներդրողների համար և կարող է հանգեցնել Բելգիայի դեմ ձգձգված դատական գործընթացների:

  • Կիսվել: