կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
ԵՀ նախագահն առաջարկում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

ԵՀ նախագահն առաջարկում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր առաջարկել է Ուկրաինայում հակամարտության պատճառով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ներառյալ հետագա առեւտրային սահմանափակումները, անհատական սեւ ցուցակների կազմումը եւ երրորդ երկրների համար նավթի գների սահմանափակումը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք չենք ընդունում ոչ կեղծ հանրաքվեներ, ոչ էլ որեւէ տեսակի բռնակցում Ուկրաինայում։  Մենք մտադիր ենք ստիպել Կրեմլին վճարել այս հետագա էսկալացիայի գինը: Մենք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթ ենք առաջարկում՛՛:

Նշենք, որ այս առաջարկը կուղարկվի միության 27 անդամ երկրներին, որոնք պետք է հաղթահարեն նոր պատժամիջոցների շուրջ տարաձայնությունները եւ համաձայնության գան դրանց իրականացման հարցում։

 

  • Կիսվել: