չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եգիպտոսը Թուրքիայի քաղաքացիների համար կհեշտացնի մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը

Եգիպտոսը Թուրքիայի քաղաքացիների համար կհեշտացնի մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը

Եգիպտոս մեկնող Թուրքիայի քաղաքացիները այսուհետ կկարողանան օդանավակայաններում կամ ցամաքային անցակետորում մուտքի արտոնագիր ստանալ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսում Թուրքիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սալիհ Մութլու Շենը:

Վերջինս շեշտել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար այլև պարտադիր չի լինելու Եգիպտոս մտնելուց առաջ նախօրոք վիզա ստանալու գործընթացը: Փոխարենը կարող են վիզա գնել երկիր մուտք գործելիս, ինչպես այս պահին անում են տասնյակ այլ երկրների քաղաքացիներ:

Հաղորդվում է նաև, որ եգիպտական կողմից թեմայի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել:

  • Կիսվել: