չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եգիպտոսն ու Հորդանանը դեմ են Գազայից փախստականներին տեղափոխելու փորձերին

Եգիպտոսն ու Հորդանանը դեմ են Գազայից փախստականներին տեղափոխելու փորձերին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը խիստ դեմ են արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը։ Այս մասին հայտնել են Եգիպտոսի նախագահի գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներն իրենց հերթական հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Նրանք արտահայտել են իրենց խիստ հակազդեցությունը կոլեկտիվ պատժի քաղաքականության հանդեպ, ինչի դրսևորումներից են շրջափակումները, սովը կամ պաղեստինցիների հարկադիր տեղափոխումն իրենց հողերից դեպի Եգիպտոս կամ Հորդանան», - ասված է Եգիպտոսի նախագահի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Ալ-Սիսին և Աբդալլահ Երկրորդը նաև ընդգծել են Գազայի հատված Ռաֆահ անցակետով մշտական ​​հիմունքներով մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: