Եգիպտոսն առաջարկել է Գազայում երկօրյա զինադադար հաստատել
Եգիպտոսն առաջարկել է նախ ժամանակավոր զինադադարի պայմանագիր կնքել Գազայի հատվածում և ազատ արձակել մի քանի պատանդների՝ նախքան անկլավում հրադադարի ամբողջական դադարեցումը։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին՝ Կահիրեում իր ալժիրցի գործընկերոջ՝ Աբդելմաջիդ Թեբունիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եգիպտոսը վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվ ջանքեր է գործադրում երկու օրով ժամանակավոր հրադադարի և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի գերիներին չորս պատանդի հետ փոխանակելու նախաձեռնությունը խթանելու համար»,-ասել է աս-Սիսին:
Եգիպտոսի նախագահը նաև նշել է, որ ժամանակավոր համաձայնություն ձեռք բերելուց հետո «10 օրվա ընթացքում պետք է տեղի ունենան խորհրդակցություններ՝ Գազայում կրակի ամբողջական դադարեցմանն անցնելու համար»: