կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եգիպտոսի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի բնակիչներին Սինայի թերակղզում

Եգիպտոսի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի բնակիչներին Սինայի թերակղզում

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին Էլ-Արիշ քաղաքում Հյուսիսային Սինայի երեցների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ երկիրը հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի բնակիչներին Սինայի թերակղզում, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛։

՛՛Ինչպես նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին է ասել՝ Եգիպտոսը թույլ չի տա, որ մեզ ինչ-որ բան պարտադրեն կամ մեր հաշվին լուծվեն տարածաշրջանային խնդիրները՛՛,-ասել է նա:

Մադբուլիի խոսքով՝ Եգիպտոսի իշխանություններն առաջիկա տարիներին կֆինանսավորեն թերակղզու վերակառուցումը և կընդլայնեն դրա զարգացման ծրագրերը, որ ՛՛ոչ ոք չմտածի, թե Եգիպտոսը կհրաժարվի Սինայից՛՛։ Տարածքը պահպանելու համար, ըստ երկրի վարչապետի, երկիրը ՛՛պատրաստ է վճարել միլիոնավոր կյանքերով՛՛։

Նշենք, որ ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր իսրայելական հետախուզության ծրագրի մասին, ըստ որի՝ ռազմական գործողությունների սկզբում Գազայի հատվածի խաղաղ բնակիչները պետք է տեղափոխվեին հյուսիսային Սինայի թերակղզի: Սկզբում նախատեսվում էր փախստականներին տեղավորել ժամանակավոր վրանային քաղաքներում, իսկ հետո դրանց փոխարեն մշտական քաղաքներ կառուցել։

  • Կիսվել: