երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եղանակային վատ պայմաններ Ղրիմում և Ուկրաինայի մի շարք շրջաններում, կան զոհ և տուժածներ

Եղանակային վատ պայմաններ Ղրիմում և Ուկրաինայի մի շարք շրջաններում, կան զոհ և տուժածներ

Ղրիմում հորդառատ անձրևներ են ու ուժեղ քամի, սկսված փոթորկի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկն անհետ կորել, մեկ տասնյակ մարդ էլ վիրավորվել է: Փրկարարներն ամբողջ գիշեր տարհանման աշխատանքներ են իրականացրել, հեղեղված տներից հարյուրավոր բնակիչների տեղափոխել են ժամանակավոր կացարաններ: Ըստ ԶԼՄ-ների՝ 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն:

Ուկրաինայի մի շարք շրջաններում էլ շուրջ խնդիրներ են առաջացել ձյան առատ տեղումների պատճառով: Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ երկրում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 400 բնակավայր, մի շարք ճանապարհներ անանցանելի են, 10 շրջանում, մասնավորապես՝ Օդեսայում, Նիկոլաևում, Կիևում հատուկ տեխնիկա է աշխատում:

  • Կիսվել: