երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի հարցում առաջընթաց կա. Պուտին

ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի հարցում առաջընթաց կա. Պուտին

 ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման հարցում առաջընթաց կա։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Ռուսաստանի մասնակցությամբ հաջողվեց մեկ տարուց պակաս ժամանակահատվածում էական առաջընթաց արձանագրել ԵԱՏՄ–ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի նախագծի նախապատրաստման հարցում։ Այդ համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել ձեր ավանդական արտահանման ապրանքների մատակարարումը ԵվրԱզԷս–ի անդամ պետությունների շուկաներ», – Մոնղոլիա կատարելիք այցից առաջ «Օնոոդոր» մոնղոլական թերթին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
ՌԴ բնապահպանության նախարար, Ռուսաստանի և Մոնղոլիայի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Կոզլովն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՏՄ–ն և Մոնղոլիան քննարկել են ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու հարցը։ Կողմերը նախատեսում են փաստաթուղթը ստորագրել դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

  • Կիսվել: