չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում. հայտարարություն

ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում. հայտարարություն

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար: Այս մասին Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՀԿ-ն հաղորդագրություն է տարածել 

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն, մասնավորապես, ասել է. ՛՛Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, այդ թվում՝ հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործում:

Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում՛՛:

 

  • Կիսվել: