ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Անկարայի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Անկարայի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում

Եվրոպայի համագործակցության և անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի և Հայաստանի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս համատեքստում նա հավելել է, որ կհանդիպի Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, գրում է Anadolu գործակալությունը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի կողմից՝ ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Կողմերը մի քանի հանդիպում են անցկացրել:

  • Կիսվել: