շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի որոշումը՝ մերժելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, աննախադեպ է և սադրիչ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ռուսական պատվիրակությունը կգլխավորի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

՛՛ԵԱՀԿ-ն ամրապնդելու փոխարեն՝ Վարշավան ամբողջ տարվա ընթացքում համառորեն քանդում է նրա հիմքերը, անում հնարավորը՝ հիմնարար կոնսենսուսի մշակույթի վերացման համար, խթանում կենտրոնախույս վտանգավոր միտումները: Հիմնական միջոցառումների մեծ մասը չեղարկվել կամ անցկացվել է այլ ձևաչափերով, ընդ որում՝ ոչ կոնսենսուսային՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: