հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ձերբակալվել են Բրյանսկի դպրոցը հսկող ընկերության տնօրենը, կին պահակը և սպանված աղջկա հայրը

Ձերբակալվել են Բրյանսկի դպրոցը հսկող ընկերության տնօրենը, կին պահակը և սպանված աղջկա հայրը

Բրյանսկում ձերբակալվել են «Էքսկալիբուր» մասնավոր պահպանության ձեռնարկության տնօրենը։ Ձեռնարկությունը պատասխանատու է թիվ 5 գիմնազիայի անվտանգության համար, որտեղ դեկտեմբերի 7–ին հրաձգություն էր տեղի ունեցել։ Ձերբակալվել են նաև դպրոցի կին պահակը, ինչպես նաև մահացած աղջկա հայրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

«Ձերբակալվել են «Էքսկալիբուր» ՄՊՁ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոդդուբնին և դպրոցի անվտանգության աշխատակցուհի Գալինա Չերտկովան, ինչպես նաև մահացած աղջկա հայրը, որը հրացան էր տարել դպրոց և կրակել համադասարանցիների վրա»-պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով` ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7–ի, լույս 8–ի գիշերը, քրեական գործի հետաքննությունն իրականացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

  • Կիսվել: