Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը
Սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է Ուկրաինայի արդարադատության, ինչպես նաև էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն: Այս մասին հայտնում է РБК-ն։
Նշվում է, որ փետրվարի 15-ի գիշերը էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն ձերբակալվել է սահմանը հատելու փորձի ժամանակ. նրան հեռացրել են գնացքից։ Սահմանապահները NABU-ից և SAP-ից հարցում են ստացել Գալուշչենկոյի վերաբերյալ՝ սահմանը հատելու փորձի դեպքում տեղեկություններ ստանալու համար։
2025 թվականի նոյեմբերի 10-ին NABU-ն հայտարարել էր էներգետիկ ոլորտում լայնածավալ հատուկ գործողության մասին՝ հրապարակելով գործողության ընթացքում հայտնաբերված արտարժույթի կապոցներով լի պարկերի լուսանկարը։ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ NABU-ն խուզարկություններ է անցկացնում էներգետիկայի նախկին նախարար և այդ շրջանում արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի տներում, ինչպես նաև «Էներգոատոմ» ընկերությունում։ «Ուկրաինսկա պրավդա» հրատարակությունը հայտնել է, որ NABU-ի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նաև գործարար և Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչի տանը, ով, ինչպես պարզվեց, արդեն Ուկրաինայում չէր։
Նոյեմբերի 11-ին NABU-ն մեղադրանք է առաջադրել էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մեջ ներգրավված հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչի նկատմամբ։


