ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողը

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողը կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Դարիա Տրեպովային, ով կասկածվում է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի և պատերազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու մահվան մեջ։

Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։«Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները օպերատիվ ծառայությունների հետ միասին ձերբակալել են Դարիա Տրեպովային»,- հայտնել են վարչությունից։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ կիրակի երեկոյան համալսարանի ափին գտնվող սրճարանում պայթյուն է որոտացել։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը, ենթադրաբար, բերել է երեկոյի այցելուներից մեկը, տուփի մեջ արձանիկ է եղել՝ նվեր Թաթարսկուն։ Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել էր ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին:

  • Կիսվել: