շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձերբակալվել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ` գեներալ-գնդապետ Խալիլ Արսլանովը

Ձերբակալվել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ` գեներալ-գնդապետ Խալիլ Արսլանովը

Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ-կապի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Խալիլ Արսլանովը։ Ռուսական մամուլին հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է խարդախության մեղադրանքով։

 

Պաշտոնյան ձերբակալվել է իր սեփական տանը։ Ապա նրան տեղափոխել են զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ էլ բարձրաստիճան զինվորականին խոշոր չափով խարդախության երկու դրվագով մեղադրանքներ են առաջադրվել։

Արսլանովն արդեն ցուցմունք է տվել և տեղափովել է զինվորական դատարան, որտեղ էլ լուծվելու է նրա խափանման միջոցի հարցը։

  • Կիսվել: