շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ձերբակալվել է Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը

Ձերբակալվել է Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը

Ձերբակալվել է «Ռուսական գարնան» գաղափարախոս, Ռուսաստանի նախաագահ Վլադիմիր Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը, որը համակարգում էր Ուկրաինայի դեմ քաղաքականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Վկայակոչելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրներին՝ Պոնոմարյովը նշել է. ՛՛Վլադիսլավ Սուրկովը տնային կալանքի տակ է։ Դոնբասում 2014 թվականից յուրացումների գործով հետաքննչական միջոցառումներ են իրականացվում՛՛։

Ավելի վաղ Bellingcat-ի հետաքննիչ Խրիստո Գրոզևը հաստատել էր ՌԴ ՖՍԲ-ի աշխատակիցների նկատմամբ զանգվածային բռնաճնշումները՝ Ուկրաինայում նրանց ձախողման համար:

  • Կիսվել: