ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ձերբակալություններ Սաուդյան Արաբիայի թագավորի ընտանիքում

Ձերբակալություններ Սաուդյան Արաբիայի թագավորի ընտանիքում

Սաուդյան Արաբիայում ձերբակալել են արքունիքի երկու բարձրաստիճան անդամների:

Ձերբակալված են Սալման թագավորի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ահմեդ բին Աբդուլազիզը, և թագավորի զարմիկ Մոհամեդ բին Նաեֆը: Այս ձերբակալությունների առիթը դեռ հայտնի չէ, գրում  է «Ազատություն ռադիոկայան»-ը։

Թագավոր Սալմանի որդին՝ թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանն, ով գործնականում ղեկավարում է երկիրը, 2017 թվականին պալատական հեղաշրջման շնորհիվ կարողացել է առաջ անցնել Մոհամեդ բին Նաեֆից և դառնալ գահի թիվ մեկ հավակնորդ:

2017-ից ի վեր կոռուպցիայի մեղադրանքով և այլ հոդվածներով ձերբակալվել են թագավորական գերդաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համարվել են թագաժառանգի ընդդիմախոսներ:

Ենթադրվում է, որ այս վերջին ձերբակալությունները կարող են վկայել հեղաշրջման փորձի մասին:

  • Կիսվել: