կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքում 10 ձերբակալված կա. «Հրապարակ»

Սյունիքում 10 ձերբակալված կա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ինչպես ավելի վաղ գրել էինքերեկ, Սյունիքում Փաշինյանին ցուցաբերած ընդունելությունից վրդովված, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը խուզարկություն էին իրականացրել Մեղրիի Համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանը, ապա այսօր պարզ դարձավ, որ Զաքարյանին ցանկացել են բերման ենթարկել, սակայն նա ինքնակամ գնացել է ոստիկանություն, Մեղրիի համայնքապետին բերել հասցրել են Երևան, որպեսզի սյունեցիները տեղում ի պաշտպանություն նրա բողոքի ցույցեր չանեն: Տեղեկացրել էինք նաև, որ ոստիկանությունը տարել է նաև մի քանի այլ սյունեցիների:

Խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվել նաև Գորիսում: Մեր տեղեկություններով, 10 հոգի ձերբակալվել է: Հերթը դատարաններինն է, որոնք պետք է որոշեն, թե որքանով են այս ռեպրեսիաներն օրինական»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: