Ձերբակալել են ադրբեջանցուն, որը կասկածվում է Մոսկվայում 25-ամյա երիտասարդի սպանության մեջ
Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացին, որը կասկածվում է ավտոկայանատեղիում կոնֆլիկտի պատճառով սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում հարյուրավոր մոտոցիկլավարներ փնտրում են Ադրբեջանի քաղաքացի Շահին Աբասովին, որը կասկածվում է կայանատեղիում կոնֆլիկտի պատճառով 25-ամյա երիտասարդի սպանության մեջ:
Որոնումը կազմակերպել է «ՄոտոՄոսկվա» մոտոցիկլավարների միությունը։ Իրավապահներն արդեն ձերբակալել են հանցագործի հորն ու ընկերոջը, նրանց հետ կատարվում են քննչական գործողություններ: