շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դուշանբեում հանդիպել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարները

Դուշանբեում հանդիպել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 10-ին մեկնել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, գրում է ermenihaber.am-ը:  

Ֆիդանը Դուշանբեում դեմառդեմ հանդիպում է ունեցել տաջիկստանցի իր գործընկերոջ՝ Սիրոյիդդին Մուրիդդինի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործանախարարությունը, կողմերը քննարկել են քաղաքականության, տնտեսության, առևտրի, ներդրումների, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, անվտանգության ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցության վերաբերյալ հարցեր:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցության շուրջ:

Հանդիպումներից հետո Ֆիդանն ու Մուրիդդին ստորագրել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարությունների միջև 2024-2026 թթ-ի համագործակցության ծրագիրը:  

  • Կիսվել: