Դուրովը կալանավորումից հետո փորձել է կապ հաստատել Մակրոնի մերձավոր միլիարդատերերից մեկի հետ. BFMTV
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը շաբաթ երեկոյան խնդրել է ֆրանսիացի միլիարդատեր Քսավյե Նիելին տեղեկացնել իրեն ոստիկանական կալանքի տակ պահելու մասին, տեղեկացնում է BFMTV-ն։
Նշվում է, որ սա Telegram-ի համահիմնադիրի առաջին զանգն է, սակայն հայտնի չէ՝ արդյոք նրան հաջողվե՞լ է հեռախոսով կապ հաստատել միլիարդատիրոջ հետ, թե ոչ:
Ինչպես հայտնի է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մերձավոր միլիարդատերերից մեկի՝ Քսավյե Նիելի կարողությունը գնահատվում է 10,5 միլիարդ ԱՄՆ դոլար։


